Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել ու ներողություն խնդրել

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է հրաժարականի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել։ Instagram-ի իր էջում, շնորհավորելով իրանցներին Մայրերի օրվա կապակցությամբ, Զարիֆը ուղերձի վերջում նշել է, որ շնորհակալ է Իրանի ժողովրդին վերջին 67 ամիսների աջակցության համար։

Նա ներողություն է խնդրել, որ պատրաստ չէ շարունակել աշխատանքը` որպես արտգործնախարար։

«Ներեցեք իմ աշխատանքի ընթացքում թույլ տված բոլոր բացթողումների համար», – գրել է Զարիֆը։

Իրանի ԱԳՆ ղեկավարի հրաժարականը հաստատել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Զարիֆը Իրանի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարել է 2013թ–ին Հասան Ռոհանիի` նախագահ ընտրվելուց հետո։ Նրա աշխատանքի ընթացքում ստորագրվել է միջուկային համաձայնագիրը, որը հնարավորություն է տվել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների մի մասը։