Հայ պատգամավորն առաջարկել է ԵԱՏՄ–ում ստեղծել միջխորհրդարանական գործակցության նոր մարմին

Միքայել Մելքումյանը հանդես է եկել ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանական կուսակցությունների միջև միջկուսակցական գործակցության բազմակողմանի ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկել է ստեղծել միջկուսակցական համագործակցության ստացիոնար ձևաչափ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում։

Պուտին. ԵԱՏՄ–ն պետք է հարաբերություններն ամրապնդի չինական ընկերությունների հետ

Իսկ Հայաստանի Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղար տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ հանդիպման ժամանակ։

«Ես ցանկանում եմ հանդես գալ նախաձեռնությամբ։ Մենք դեռ կխորհրդակցենք կուսակցական գործընկերների հետ։ Ուզում ենք ստեղծել միջկուսակցական գործակցության բազմակողմանի ստացիոնար ձևաչափ ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանական կուսակցությունների միջև», – հաղորդում է Մելքումյանի խոսքերը ՌԻԱ Նովոստին։

ԵԱՏՄ–ը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա և գործում է 2015թ.–ի հունվարի 1–ից։ ԵԱՏՄ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ղրղըզստանը։

Նշենք, որ այս օրերին Մոսկվայում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմի մեջ են խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Լիլիթ Մակունցը, Արման Աբովյանը և Անուշ Բեղլոյանը։