Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանագոտի, զրուցել զինծառայողների հետ. լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է` զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարը եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ:

Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։

Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին։