ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. «Ուրարտու Վիվարո» հայկական թիմը Երևանում կայացած ԵԱՏՄ բասկետբոլի Գավաթի խաղարկության ժամանակ խաղթել է ռուսական «Արսենալ» (Տուլա) թիմին` 92-72 հաշվով, ու նվաճել է ԵԱՏՄ Գավաթը։Հայկական թիմի առավելությունն ակնհայտ էր խաղի առաջին իսկ րոպեներից։
Գրեթե ամբողջ խաղի ընթացքում «Ուրարտու Վիվարոն» տաս միավորով առաջ էր։ Խաղը շատ վառ ու հուզումնալից էր, թեև ռուսական թիմը բարձրորակ խաղ էր ցուցադրում, «Ուրարտու Վիվարոն» նրան ոչ մի շանս չթողեց։
Թիմերն ընդմիջման գնացին 46-36 հաշվով։ Երկրորդ խաղակեսում կրքերը ծայրահեղ բորբոքվեցին։ Պարբերաբար ռուսական թիմը հասնում էր հայկականին, բայց նրան այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը։
Հաղթելով «Արսենալին» ` հայ մարզիկները նվաճեցին ԵԱՏՄ Գավաթը։ Խաղացողներին մեդալները հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Լավագույն ծանր հարձակվող ճանաչվեց Հենրի Շեյնը (Ուրարտու), իսկ մրցաշարի լավագույն խաղացող` Թադե Քեշիշյանը։ Հայկական թիմի մարզիչ Միքայել Պողոսյանը նույնպես լավագույնն է ճանաչվել։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի «Բարսի Ատիրաու» թիմը։ Իսկ երրորդ տեղը կիսել են Բելառուսի «ՑՕՐ Բորիսֆենը» ու ռուսական «Արսենալը»։
Քիչ ավելի ուշ Sputnik Արմենիան կհրապարակի նաև խաղի ամենահետաքրքիր պահերի լուսանկարների ֆոտոշարքը: