Ավետ Բարսեղյան, ականջդ կանչի. Նազենի Հովհաննիսյանը կարոտի ֆլեշմոբ է հայտարարել

Հայտնի դերասանուհին «ահավոր» կարոտել է երեք մարդու և այդ մասին գրել Instagarm–ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անչափ կարոտել է երգչուհի Սոֆի Մխեյանին և երգիչ Անդրեին։ Նա այդ մասին գրել է Instagarm–ի իր էջում։

«Ահավոր կարոտած։ Պինդ բռնեք ձեր ընկերներին ու բաց չթողնեք,

նշեք ձեր այն ընկերներին, որոնց սիրում ու կարոտում եք»,– գրել է նա։

Նազենին Սոֆի Մխեյանի և Անդրեի հետ լուսանկար է հրապարակել և գրառմանը կցել #կարոտիֆլեշմոբ հեշթեգը։

Ամենայն հավանականությամբ, նա շատ է կարոտել նաև հաղորդավար Ավետ Բարսեղյանին, որովհետև գրառման վերջում ավելացրել է. «Ավետ Բարսեղյան, ականջդ կանչի»։

Նազենի Հովհաննիսյանի` կարոտի ֆլեշմոբ անցկացնելու առաջարկը դուր է եկել նրա էջի բաժանորդներին։ Գրառումը մեկ օրում ավելի քան 13 հազար like–ի է արժանացել։