Արտակարգ դեպք Բաքվից ժամանած ինքնաթիռի հետ. այն «Շերեմետևոյում» դուրս է եկել թռիչքուղուց

Անկախ արտակարգ իրավիճակից օդանավակայանը սովորական ռեժիմով է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել. բիզնես–ջեթը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ՌԻԱ Նովոստիին են հայտնել օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Օդանավի անձնակազմի և ուղևորների հետ ամեն ինչ կարգին է», – ասել է «Շերեմետևոյի» ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ անկախ արտակարգ իրավիճակից, օդանավակայանը սովորական ռեժիմով է աշխատում։

ԶԼՄ–ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Gulfstream ինքնաթիռի հետ, որը Բաքվից էր ժամանել։