Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել են գազից

Առինջ գյուղի բնակիչները վատ են զգացել և տեղափոխվել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Կոտայքի բաժինը փետրվարի 25-ին, ժամը 06.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Առինջ գյուղի 4 բնակիչ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, նրանք իրենց տանը վատ են զգացել և այդ պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: