ՌԱԴԻՈ

Առաքելյան. «Պետական կամերային երաժշտական թատրոնը լուծարելու լուրն իմացել ենք մամուլից»

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է իրենց թատրոնը լուծարելու մասին։
Sputnik
Առաքելյան. «Պետական կամերային երաժշտական թատրոնը լուծարելու լուրն իմացել ենք մամուլից»

«Մեր թատրոնը լուծարելու կամ Պարոնյանի անվան թատրոնի մասին տեղեկությունները մամուլից իմանալուց առաջ պատկան մարմիններից որևէ բան չենք լսել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Առաքելյանը։

Նրա խոսքով`մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ մամուլում տեղ գտած լուրերի հետ կապված որևէ կոնկրետ բան դեռ ասել չի կարող և որ դա ընդամենը տեսլական է։

«Հետագայում արդեն տեղեկանալով մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին տեսակետներին` հասկացա, որ այդ փոփոխությունները որպես նախագիծ ներկայացվելու են կառավարության դատին»,-նշում է Հռիփսիմե Առաքելյանը։

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենն անընդունելի է համարել նման գործելաոճը` ասելով, որ այն արդարացված չէ։