ԱԱԾ–ն հաղորդագրություն է պատրաստում ՊՎԾ–ի մասին

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունն աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. ԱԱԾ քննչական բաժինն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների ձերբակալության մասին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ները հայտնել էին, թե ԱԱԾ–ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում` ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

«Այս պահին ԱԱԾ–ն պարզաբանում չի տալիս։ Առաջիկայում քննչական դեպարտամենտը հանդես կգա հաղորդագրությամբ», – հայտնեցին ԱԱԾ–ից։

Նշենք, որ ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության մամուլի քարտուղար Զարուհի Մեջլումյանը լրագրողներին հայտնել էր, որ ձերբակալության մասին տեղեկություն չունի։

Ավելի ուշ ՊՎԾ–ն Facebook–ում հաղորդագրություն է հրապարկել` նշելով, որ իր աշխատակիցների մասին տեղեկությունը խեղաթյուրված է։