Երևանում կին վարորդների ավտոմեքենաների բախման հետևանքով երեխաներ են տուժել

Չափահաս վիրավորները դիմել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 10-ամյա Լ. Հարոյանն ու 4-ամյա Ալեն Հարոյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Երևանում 2 կանանց ավտոմեքենաների բախման հետևանքով երեխաներ են տուժել։

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց. տեսանյութ

Ինչպես տեղեկացում է Shamshyan.com-ը, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 13։40-ի սահմաններում Գյուլբենկյան և Վ.. Համբարձումյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Լաուրա Ղազարյանի վարած «Մինի Կուպեր» մակնիշի 80 VQ 080 համարանիշի և 33-ամյա Սուսաննա Ոսկանյանի վարած «Մազդա» մակնիշի 88 LA 882 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Ս. Ոսկանյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Սյուզաննա Թովմասյանը, 17-ամյա Թամարա Թովմասյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով բուժօգնության են դիմել Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 10-ամյա Լ. Հարոյանն ու 4-ամյա Ալեն Հարոյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։