ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այսօր կառավարության շենքի առջև մի մարդ փորձել է ինքնահրկիզվել` բենզին լցնելով իր վրա։ Ոստիկանները կանխել են նրա ինքնասպանության փորձը։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության բաժնից։
«Փորձել է ինքնահրկիզում անել։ Ոստիկաններն արգելել են և քաղաքացուն տեղափոխել բաժին։ Այս պահին տարվում է քննություն»,–ասացին մեզ հետ զրույցում։
ԶԼՄ–ներում հայտնված տեղեկության համաձայն` ինքնահրկիզման փորձ կատարողը Գեղանիստ համայնքի բնակիչ Անդրանիկ Ադիլխանյանն է։