ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Կոչն արել եմ որպես Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար»

«Անցած 6-ամիսները նման էին մինչ 2016 թ.-ը եղած իրավիճակին, երբ ադրբեջանական կողմը ավելի շատ էր կրակում և խախտում զինադադարը, իսկ մենք փորձում էինք հավատարիմ մնալ զինադադարի պայմանագրին»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Sputnik
Պողոսյան. «Կոչն արել եմ որպես Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար»

Ըստ նրա, սա է եղել իր Facebook-ում արած գրառման պատճառը, որով Պողոսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմի՝ արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դրսևորած ակտիվությանը հայկական կողմը պատասխանում է խաղաղասեր կեցվածքով:

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Թևան Պողոսյանը գրառում էր արել, որտեղ նշել էր, որ Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։