Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հայ–ռուսական փոխգործակցության զարգացման հարցեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի դեկտեմբերի 27-ին։

Փաշինյանն ավելի վաղ Պուտինին հրավիրել էր Հայաստան։