«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակն այս տարի անակնկալներ չմատուցեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Լավագույնի ֆիլմի համար արձանիկը ստացել է սևամորթ երաժշտի և նրա իտալացի վարորդի մասին ֆիլմը` «Կանաչ գիրքը»։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» սև–սպիտակ ֆիլմը՝ մեքսիկացի տնային աշխատողների մասին։ Նա արձանիկը ստացել է մեկ այլ մեքսիկացու՝ Գիլյերմո դել Տորոյի ձեռքից, որի «Ջրի ձևը» ֆիլմը անցած տարի հաղթել էր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

Լավագույն դերասանուհի է դարձել Օլիվիա Քոլմանը, որը խաղացել է Աննա Ստյուարտ թագուհու գլխավոր դերը «Ֆավորիտուհի» ֆիլմում։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Ռեջինա Քինգը, որը շատերին հայտնի է «Հանցագործություն ամերիկյան ձևով» և «Մեծ պայթյունի տեսություն» սերիալներից։ Դերասանուհին արձանիկը ստացել է «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում խաղացած դերի համար։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեքը, որը մարմնավորել է լեգենդար Ֆրեդի Մերկուրիին «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում։ Ակադեմիայի այդ ընտրությունն ամենասպասված էր քննադատների շարքում, բայց Մալեքի ելույթը տարակուսանքի է մատնել ներկաներին. նա շնորհակալություն է հայտնել Queen խմբին` ոչ մի խոսք չասելով ֆիլմի ռեժիսոր Բրայն Սինգերի մասին, որը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո վտարանդի է համարվում Հոլիվուդում։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Մահերշալա Ալին՝ «Կանաչ գիրք» ֆիլմում դերի համար։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

Միակ բլոքբասթերը` «Սև հովազ» ֆիլմը, միայն մեկ արձանիկ է ստացել, ի դեպ, արդարացի։ Այն ստացել է կոստյումների դիզայներ Ռուտ Քարթերը աֆրիկյան ցեղերի յուրահատուկ և գունեղ հագուստների համար։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

«Աստղը ծնվեց» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն սաունդթրեքի համար. այն Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի կատարմամբ Shallow երգն է։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին

«Սարդ մարդը. տիեզերքների միջով» մուլտֆիլմը «Օսկար» է նվաճել լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Կուարոնի «Ռոման» արժանացել է նաև պարգևի «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում։

«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին