ՆՏՎ–ի հիմնադիրներից մեկն ինքնասպանություն է գործել Իսպանիայում

Լրագրող Թիմուր Վալեևը հաստատել է Իգոր Մալաշենկոյի մահվան լուրն ու ինքնասպանության վարկածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Իսպանիայում հայտնաբերել են նախկին մեդիամենեջեր, ՆՏՎ հեռուստաընկերության համահիմնադիր Իգոր Մալաշենկոյի անշնչացած մարմինը։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», 64 տարեկան Մալաշենկոն, ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպանություն է գործել։

Լրագրող Թիմուր Վալեևը, որն Իգոր Մալաշենկոյի հետ աշխատել է Քսենյա Սոբչակի նախընտրական քարոզարշավի ժամանակ, հաստատել է նրա մահվան լուրը։

«Ես հաստատված տեղեկություն ունեմ, որ նա մահացել է Իսպանիայում, որտեղ նա հանգստանում էր իր տանը։ Հաստատված տեղեկություն կա, որ նա ինքնասպանություն է գործել»,– ասել է «Մոսկվա» գործակալությանը։

Վալեևն ավելացրել է, որ հրաժեշտի և թաղման արարողությունների մասին ավելի ուշ կտեղեկացնեն։

Հիշեցնենք ` Իգոր Մալաշենկոն եղել է ՆՏՎ–ի հիմնադիրներից մեկը, «Օստանկինո» հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենը։