Մենք միշտ պատրաստ ենք աջակցել բոլոր հարցերում. Մատվիենկոն` Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ

Ռուսաստանում հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդին գոհացնում է Հայաստանի հետ միջխորհրդարանական զարգացման դինամիկան։ Ռուսաստանի ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այսօր ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հույս ունեն ամրացնել ու ընդլայնել այդ կապերը։

Արարատ Միրզոյանը Երևան է հրավիրել Վալենտինա Մատվիենկոյին

Դաշնության խորհրդի` փետրվարի 27–ին կայանալիք լիակազմ նիստում Միրզոյանը ելույթ է ունենալու։ Մատվիենկոն նշել է, որ ՀՀ խորհրդարանի խոսնակն առաջին անգամ է ելույթ ունենալու ռուս սենատորների առաջ։

Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ռուսաստանն անկախ դիրքորոշում ունի այն վերաբերյալ, որ ձեր երկրի հեղափոխական փոփոխությունները հայ ժողովրդի ընտրությունն է։ Կարևորը, որ ամեն ինչ իրավական սահմանադրական դաշտում լինի», – նշել է նա։

Սենատորն ընդգծել է, որ Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են նորմալ, կառուցողական մթնոլորտում, ինչը հաստատել են ռուս և միջազգային դիտորդները։

«Իշխանությունն իր ժողովրդի վստահությունն է ստացել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք միշտ պատրաստ ենք սատարել բոլոր հարցերում», – ավելացրել է Մատվիենկոն։

Մատվիենկոն նշել է նաև, որ երկու երկրների միջև կառուցողական գործակցությունը նկատվում է նաև բարձրագույն մակարդակով։