ՌԱԴԻՈ

Կիլիչյան. «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 5-ով»

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրելու մասին։
Sputnik
Կիլիչյան. «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 5-ով»

Կիլիչյանի խոսքով` կառավարության որոշմամբ ևս 5-ով է համալրվել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը։

Մինչև օրս Հայաստանը գրանցել է 6 ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում։

«Ցանկերի համալրումը ենթադրում է ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտեր ներկայացնելու հանգամանքով»,-պարզաբանում է մասնագետը։

Յուրաքանչյուր անդամ պետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կարող է ներկայացնել տարեկան առավելագույնը մեկ արժեք։

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության  ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկվել են հինգ ոչ նյութական մշակութային արժեք, որոնք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք: Դրանք են «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը», «Բարեկենդանը»։