ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Փետրվարի 25-ին, 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Հրդեհին տրվել է բարդության «թիվ 2» աստիճան։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Այլ մանրամասներ ԱԻՆ–ը խոստանում է հայտնել ավելի ուշ։