«Վայ, կներեք». այս անգամ Յունկերին զանգահարել էր ոչ թե Մերկելը, այլ իր կինը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքը Եգիպտոսում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ընդհատել է նրա կնոջ զանգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կնոջ զանգի պատճառով ընդհատել է իր խոսքը Եգիպտոսում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա

«Ներողություն, կինս է զանգում», – ասել է Յունկերն ու պատասխանել է հեռախոսազանգին։ Դահլիճում լրագրողների ծիծաղ է հնչել։

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ու Եվրոպական միության առաջին գագաթնաժողովն անցկացվում է եգիպտական Շարմ էլ Շեյխում։

Հանդիպմանը մասնակցում են մոտ 20 եվրոպական ու արաբական առաջնորդներ։

Սա Յունկերի հետ կապված առաջին նման դեպքը չէ։ 2017 թվականի հուլիսին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի ու Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Յունկերի հեռախոսը նույնպես զանգել էր։ 

Այն ժամանակ Յունկերը չէր պատասխանել զանգին. «Կներեք, կինս է», – նա նույն ձևով էր պարզաբանել ու անջատել զանգը։ Սակայն էկրանին նայելիս  քաղաքական գործիչը հասկացել էր, որ անտեսել է ոչ թե կնոջը, այլ Գերմանիայի կանցլերին։ Ավելի ուշ Յունկերն ասել էր. «տիկին Մերկելն էր»։ Այսպիսով նա ծիծաղեցրել էր ներկաներին։