Փաշինյանի մասնակցությամբ կայացած ֆորումի գլխավոր հովանավորը ՎՏԲ-Հայաստան բանկն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է փետրվարի 23-ին Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Տիտովը պատմեց, թե Փաշինյանի հետ ինչ են պայմանավորվել

Բանկում նշել են, որ ֆորումի կազմակերպիչը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Լոռու մարզպետարանն են:

Ֆորումին մասնակցել են Հայաստանի և տարբեր երկրների խոշոր գործարարներ և ներդրողներ: Մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկել են Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները:

Բիզնես ֆորումը մեկնարկել է Լոռու մարզի արտադրողների էքսպո-ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ՎՏԲ-Հայաստան բանկը՝ որպես գլխավոր հովանավոր, առանձին տաղավարով ցուցադրել է իր պրոդուկտներն ու ծառայությունները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը կարող է իրավամբ կոչվել «ազգային բանկ». Հայաստանում մենք ներկայացված ենք 70 մասնաճյուղով, որոնցից 5-ն այստեղ են՝ Լոռու մարզում, և մենք մտադիր ենք առաջիկայում բացել վեցերորդը: Ցանկանում ենք, որ այս ֆորումը ապագայում հզոր տնտեսական խթան ծառայի նոր բիզնեսների զարգացման, տնտեսական նոր ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Փաշինյանի կնոջ հիմնադրամի նվիրատուների ցանկը հրապարակվեց

Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները, ուսումնասիրելով ընկերությունների առաջարկած բոլոր ապրանքները, հետևել են ֆորումին, որտեղ քննարկվել են Լոռու մարզի ներդրումների հետ կապված ակտուալ հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում: Գործարարները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են նոր արտադրությունների հիմնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի շրջանակում ներկայացված ներդրումային ծրագրերի քննարկմանը: Ծրագրերը նախատեսվում են իրականացնել գյուղատնտեսության, մեքենաշինության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում: