ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերն ու հետագա համագործակցության հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցին ու դրա շրջանակներում քննարկվելիք համագործակցության հարցերին։