ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 364 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Պարբերականը նշում է, որ այդ ցուցանիշը կարելի է աննախադեպ համարել, եթե համեմատենք 1991 թվականից ի վեր գրանցված տարեկան ծավալի հետ։
Հղում անելով Հայաստանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմիին` գործակալությունը հայտնում է, որ նախորդ տարի Հայաստան ներկրված իրանական ապրանքի ծավալը նույնպես ռեկորդային է եղել` 269 միլիոն դոլար։
Նշենք` Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին 263,5 միլիոն դոլար է կազմել, ինչը 10,3%–ով շատ է 2016 թվականի ցուցանիշից։