ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Էջմիածնի առաջին մարզադպրոցի սան 7-ամյա Լևոն Բարդեղյանը ՀՀ «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել:
Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի Facebook-ի էջից:
Լևոնը 2 ժամ 24 րոպե 43 վայրկյանում կատարել է 4050 հատ արդակորում (պրես)՝ մեջքին պառկած և ձեռքերը վեր դիրքով:
Գրանցված ցուցանիշը 29-ով գերազանցում է այս վարժության կատարման նախորդ ռեկորդը:
Ռեկորդի սահմանման ընթացքին հետևել և ականատես է եղել «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը: