Բաքվում խոսում են Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին. Երևանում դեռ չեն հաստատում

Նման հանդիպման հնարավորությունը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հունվարի կեսին Փարիզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի– Sputnik. Երևանում Sputnik Արմենիայի աղբյուրը չի հաստատել Ադրբեջանի ԱԳՆ–ի տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն է նախապատրաստվում։

«Հանդիպման վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա», – ասաց աղբյուրը։

Ավելի վաղ այսօր՝ փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների մակարդակով հանդիպում է  նախապատրաստվում։

Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա

«Դեռ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են», – ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ հայտնում է Աբդուալևան։

Նրա խոսքով` այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջան վերջերս իրականացրած այցի ժամանակ։ 

Նշենք, որ երկու առաջնորդների հանդիպման հնարավորությունը քննարկվել է Փարիզում հունվարի 16–ին կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի բանակցությունների ժամանակ։