Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել. ինչպե՞ս է ԱԺ պատվիրակությունը Մոսկվա մեկնում

ԱԺ ղեկավարությունն ինքնաթիռի էկոնոմ դասի ուղևորների շարքերում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Փետրվարի 25-ի առավոտյան ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ինքնաթիռի սրահից լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում` պատգամավորները Մոսկվա են մեկնում էկոնոմ դասով։

«Բարի ճանապարհ to Moscow»,– գրել է Սիմոնյանը։

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Արարատ Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանն ու Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստանից»` Էդմոն Մարուքյանը։

Փետրվարի 25-ին Արարատ Միրզոյանը կհանդիպի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։