Microsoft–ը ներկայացրեց ֆանտաստիկ ակնոցի երկրորդ մոդելը. տեսանյութ

Հանրահայտ ընկերության ստեղծած լրացուցիչ իրականությունը հասարակ մահկանացուների համար չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Տեխնոհսկա Microsoft–ն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ներկայացրեց իր` էլ ավելի զարգացած լրացուցիչ իրականություն տանող ակնոցը։ Այս մասին հայտնում է ixbt.com–ը։

Նորույթը նախատեսված չէ սովորական մահկանացուների համար, քանի որ Microsoft–ն իր արտադրանքը պատկերացնում է միայն զինվորականների, հսկայական բիզնես–ընկերությունների և կոնստրուկտորական կազմակերպությունների ձեռքում։ Բացի դրանից, նոր մոդելը բոլորովին էժան չէ` 3500 դոլար։

Սարքի տեսանելիության դաշտը 57 աստիճան է` առաջին մոդելից մոտավորապես կրկնակի շատ, էկրանի թողունակությունը` 2K։ Սարքում տեղադրված է գերժամանակակից ToF տեսախցիկ, որն ավելի ճշգրիտ է և արագ։ Քթի հատվածում դրված են հատուկ ընկալիչներ, որոնք մեխանիկորեն նույնականացնում են օգտատիրոջը, և այդ ընկալիչներից ստացած տեղեկությամբ էլ սարքն ավտոմատ բեռնում է անձական կարգավորումները։ Սարքը հագեցած է հինգ բարձրախոսով, մարտկոցով, Wi-Fi ադաբտերով ու USB-C բնիկով։

MWC 2019–ի ցուցահանդեսում ներկայացված նորույթը կվաճառվի Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Չինաստանում, Գերմանիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում։