Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Sputnik Արմենիայի սյունակագիրը երկու խոսուն դրվագ է հիշում կապված օդում և ցամաքում ռիսկի գնալու պատմությունների հետ, և քաղաքականացնում այն երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շրջանակում։
Sputnik

Կոմի հանրապետություն, «Իժմա» ուրվական–օդանավակայան։ Ուրվական, որովհետև իրականում օդանավակայան չկա, «Իժմայում» վաղուց ոչ մի օդանավ վայրէջք չի կատարել և այստեղից էլ չի թռնում։ Ճիշտ է մի քանի տարի առաջ այստեղ ինչ-որ հրաշքով վայրէջք էր կատարել աղետի ենթարկված ТУ-154–ը։

Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Հետո այն պետք է օդ բարձրանար և հասներ իր նպատակակետին։ Ղեկին Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանն էր. ՌԴ միակ օդաչուն, որը 67 տարեկանում իրավունք ուներ բացառիկ և վտանգավոր թռիչքներ կատարել։

Մտորելու իրավիճակ

Այստեղ փոքր–ինչ ուշադիր եղեք, քանի որ օդանավը վեր բարձրացնելու մտադրություն ունեցող հրամանատարի մտքերի ընթացքն ու գործողությունները ունիվերսալ են. դրանք ոչ միայն տայգայում գտնվող  Իժմայում հատուկ գործողություններ կատարելու համար են, այլև կարող են կիրառվել երկիրը վերելքի նախապատրաստելու համար` լինի դա տնտեսական, մշակութային, քաղաքական, թե ցանկացած այլ ոլորտում։

Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Եվ այսպես, ինքնաթիռն այնքան ուժեղ էր վնասված, որ սկզբում հայտարարել էին այն դուրս գրելու մասին։ Այնուհետև մտափոխվեցին և սկսեցին մտածել, թե ինչ անել հետո։ Հասկանում էին. եթե նույնիսկ հնարավոր լինի վերանորոգել այն, օդ բարձրանալու համար 2500 մետր երկարություն ունեցող թռիչքուղի է անհրաժեշտ, իսկ կար ընդամենը 1325 մետրանոցը։

Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Վայրէջք կատարելիս շարժիչները վնասվել էին ծառի ճյուղերով։ Մեկ այլ խնդիր էլ կար՝ շասսին. թռիչքից հետո դրանք վտանգավոր կլիներ փակել, նշանակում է` թռիչքը պետք է կատարվեր բաց անիվներով։ Կային նաև վառելիքի խնդիրը, եղանակային պայմանների խնդիրը, թռիչքի բարձրության, արագության և էլի ու էլի մի շարք խնդիրներ...

2011 թվականի մարտի 24-ն էր։ RA-85684 օդանավը վեր բարձրացավ, հրաժեշտի շրջանը կատարեց Իժմայի վրա և ուղղություն վերցրեց դեպի Ուխտա։ Ուխտայում վերալիցքավորում էր սպասում, այնուհետև Սամարա՝ ավիագործարան։ Թռիչքը հաջողությամբ ավարտվեց:

Ռուբեն Եսայանն ասա՛ց, Ռուբեն Եսայանը կատարե՛ց։

Այն ամենն, ինչ վերը ընթերցեցիք, պարզապես տեղեկություն էր, ստորև այդ պատմությունից բխող մտորումները։

Ինչպես Երևանը կարող է Եվրոպա դառնալ առանց հաչոցի ու աղբի. բոլոր շները Չալոյի բախտը չունեն

Յուրաքանչյուր ղեկավար, այդ թվում՝ երկրի, ղեկի առջև նստած հրամանատար է։ Սակայն երկիրը չքավորությունից դուրս բերելու և այն զարգացման տանելու համար, միայն դուխով լինելը բավարար չէ, անհրաժեշտ գործողությունների մի ամբողջական համալիր է հարկավոր. իրավիճակի բազմակողմանի վերլուծություն, խնդրի կատարման համար իրական հնարավորությունների ծանրութեթև անել, օդանավի նախորդ հրամանատարների թռիչքների վերլուծություն, ինչպես նաև, Իժմայի օդանավակայանի հետ կապված պատմության նման կարճ թռիչքուղուց օդ բարձրանալու համար փորձառու, գործում բազմիցս ստուգված թիմ է պետք։

Սակայն նախևառաջ անվրեպ հաշվարկ. այդ ժամանակ գործը գլուխ կգա և ամեն ինչ կստացվի, հակառակ դեպքում խոսելու ենք աղքատների մասին, որոնք երբեք հարուստ չեն դառնա։ Այլ կերպ ասած՝ «Սկզբում հաշվարկի՛ր, այնուհետև ռիսկի՛ դիմիր». գեներալ–ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկե, Գերմանական կայսրության հիմնադիրներից մեկը։

... Հստակ հաշվարկների և ստուգված որոշումների օգտակարության մասին, սակայն արդեն այլ պատմություն, կրկին հայի մասնակցությամբ, որը նույնպես ազգի հպարտությունն է (ինչպես հայ ազգի, այնպես էլ ցանկացած այլ)։

Դրվագ մտորելու  համար

Ընթերցում ենք լրագրող Վալերի Ագրանովսկու «104-ի գրավումը» գրքից մի հատված։ Հատվածը մեծ է, սակայն համուհոտով, ընթերցեք մինչև վերջ։

Բարի աչքերով չարագործը, կամ ինչպես Եպիսկոպոսյանը դարձավ Ռուսաստանի գլխավոր «ավազակը»

«…1959 թվականի ամռանը Մոսկվայում մայրուղիներից մեկով տարօրինակ «շքերթ» էր ընթանում։ Առջևում մոտոցիկլետներով ոստիկանության երկու կապիտան, իսկ նրանց հետևում` ծանր թրեյլեր, որը սովորաբար տանկեր է տեղափոխում։ Այս անգամ այն բրեզենտով փակած և մոտ 40 տոննա կշռող բեռ էր տեղափոխում։ Մեքենայի սրահում նստած էր 50-ամյա մռայլ վարորդը` բերանում անդավաճան ծխամորճը, բեռնակիրները նրան Պավլիկ էին անվանում, Պավլիկը ամբողջ ճանապարհի ընթացքում միայն մեկ անգամ ծիծաղեց։ Իսկ նրա կողքին Յուրի Հովհաննիսյան անունով մի երիտասարդ էր նստած։

Եվ ահա «շքերթը» կանգ առավ գետի վրայով անցնող կամրջի դիմաց։ Նշանների վրա գրված էր, որ շինությունը նախատեսված է 11 տոննայի համար։ Հովհաննիսյանն անհապաղ կամրջի տակ գնաց, տեսավ գերանները, որոնք խոցվել էին դեռ պատերազմի տարիներին, և հասկացավ, որ պահուստային ամրության չկա. 11 տոննան իսկապես կամրջի վերջին «գինն» էր։ Այդ ժամանակ Պավլիկը մռայլ կերպով խորհուրդ տվեց բոլորին դուրս գալ մեքենայի սրահից, ինչ-որ կերպ անշարժացնել  ղեկը, արագություն զարգացնել, և ինչ լինում է` լինի։ Հովհաննիսյանը նույնիսկ չժպտաց։

Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Նա Դուբնա էր տեղափոխում նոր արագացուցչի (ցիկլոտրոն) գլխավոր մասը, և նրա ժամանումով պետք է գար այն երջանիկ պահը, երբ գիտական միտքն ու տեխնիկական հնարավորությունները կհավասարեցվեին և կկանխորոշվեր հաջողությունը։

Տվյալ դեպքում կարևոր չէ` Փաշինյանին սիրում ես, թե ոչ. եթե չստացվի, բոլորը կպարտվեն

Ֆլերովը մտածում էր 104–րդ տարրը գտնելու համար ծանր իոններ կիրառել. նոր ցիկլոտրոնն աշխարհի ամենահզոր արագացուցիչն էր, որը կարող էր ցրել նույնիսկ ջրածնից  40 անգամ ծանր արգոնի իոնները։

Սակայն վերադառնանք այն պահին, երբ Հովհաննիսյանը հրաժարվեց մռայլ Պավլիկի առաջարկից։ Նա հանեց բլոկնոտը, որոշակի հաշվարկներ կատարեց և վերջապես  այլ առաջարկ արեց. անհապաղ երկու ուղղաթիռ կանչել, թրեյլերի վրայի ցիկլոտրոնը պարաններով կախել դրանցից, որոնք  սինքրոն ընթացքով թրեյլերին կօգնեն անցնել կամրջի վրայով: Մյուս ափից դրոշակներով պետք է համակարգվեր տրանսպորտային այս անսամբլի ելույթը:

Ընդ որում՝ Հովհաննիսյանն իր վրա էր վերցնում «դիրիժորի» դերը։

Այստեղ Պավլիկն ամբողջ ճանապարհի ընթացքում առաջին անգամ հանեց ծխամորճը բերանից և քիչ էր մնում ծիծաղից շնչահեղձ լիներ։

-Հավանաբար դուք արդեն գլխի ընկաք, որ Յուրի Հովհաննիսյանը բացառապես իրատեսական մտածողություն ունեցող մարդ է։ Չէ՞ որ իզուր չէին նրան վստահել ցիկլոտրոն տեղափոխելու պատասխանատու գործը, – շարունակում է Ագրանովսկին, – Իմ կողմից ավելացնեմ նաև, որ նա շարքային բանվորի նման մոնտաժում էր նաև սարքը տեղում, շարքային ինժեների նման կարգավորում էր ցիկլոտրոնը, այնուհետև փորձարարի նման աշխատում դրանով։ Այդպիսով ի դեմս մի մարդու և՛ էքսպեդիտոր, և՛ մոնտաժող, և՛ կարգավորիչ, և՛ ֆիզիկոս ունենք, ընդ որում ոչ հասարակ ֆիզիկոս, այլ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, և վերջապես, հիանալի գյուտի հեղինակներից մեկը»։

Ընթերցեցի՞ք մինչև վերջ։ Այժմ նկատեք. Հովհաննիսյանն այդ ժամանակ ակադեմիկոս չէր, Դուբնայի լաբորատորիան դեռ չէր ղեկավարում, Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը (որը հետագայում նրա անունով կոչվեց` «Օգանեսոն») չէր բացահայտել։

Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Բայց չէ՞ որ գիտական աշխարհում նա հայտնի դարձավ նաև այն պատճառով, որ  և՛ կարգավորիչ էր, և՛ մոնտաժող, և՛ էքսպեդիտոր, և՛ պարզապես ֆիզիկոս, թող ոչ ակադեմիկոս, այլ ֆիզիկական գիտությունների թեկնածու։ Ներսից գիտեր, կամ գոնե պատկերացում ուներ այն մասին, ինչը այսպես թե այնպես առնչվում էր իր հիմնական գործին։ Այդ պատճառով էլ գործն առաջ էր գնում։

Ամփոփելով օդում և ցամաքում տեղի ունեցած իրավիճակը

Ինչո՞ւ այսօր մեր գործերը գլուխ չեն գալիս, կամ գալիս են, սակայն ոչ այնպես, ինչպես կցանկանայինք։ Պատճառները բազմաթիվ են, սակայն խորհուրդներն ավելորդ չեն։ «Արմենիա» կոչվող օդանավի օդաչուներին և առաջին հերթին հրամանատարին անհրաժեշտ էր թռիչքի բոլոր դետալները մանրակրկիտ հաշվարկել, իմանալ երթուղու հավանական ռիսկերը, հասկանալ, ինչպես կարելի է խուսափել անկումից։ Դրա համար համակարգված, ունակ և բանիմաց անձնակազմ է անհրաժեշտ։

Հույս ունենալ, որ նպատակներին կարելի է հասնել միայն հեղափոխական էնտուզիազմի վրա. բավական  անկայուն պնդում է, որը ուժեղ փաստարկների կարիք ունի։ Փաստարկներ չկան։

Ու նաև. ասում են, պետք է միշտ քեզանից ավելի խելացի մարդկանց կողքին լինել, միայն այդ դեպքում հնարավորություն կա ինչ–որ բան սովորելու։ Եթե դու սենյակում ամենախելացին ես, ուրեմն շփոթել ես դուռը։