«Համալսարանի ղեկավարությունը մերժում է խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով հարուցված քրեական գործում առկա մեղադրանքները»,- Sputnik Արմենիայի եթերում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը։
Դրանք մտացածին են, արհեստական և ոչնչով չապացուցած, պնդում է Սիմոնյանը։
Մայր ԲՈՒՀ-ի ռեկտորն ասում է, որ շատ դառը տպավորություն է ստացել կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ իրեն ուղղված խոսքերից։
«Ես մարդկայնորեն մտահոգված եմ այդ երիտասարդ մարդու պահվածքով և համարում եմ, որ նախարարի պաշտոնում գտնվող անձը նման ոչ քաղաքակիրթ վերաբերմունք չպետք է դրսևորի։»,-ասում է ԵՊՀ-ի ռեկտորը։
Սիմոնյանը վստահեցնում է, որ ընկրկող մարդ չէ, գնալու է մինչև վերջ և անելու է ամեն ինչ, որ իր անունը մաքրվի։