Փետրվարը կավարտվի ջերմաստիճանի նվազմամբ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ փետրվարը կավարտվի տեղումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր և վաղը ` փետրվարի 24–ին և 25-ին, ինչպես նաև 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով:

Քամին կլինի հարավարևմտյան` 3-8 մ/վրկ, 25-26-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը սպասվում են տեղումներ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 10-12 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին` 2-4 աստիճան ցուրտ։