ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik. BMW X6–ի վարորդը մխրճվել է մայթին կանգնած մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը։
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին ժամը 00:30–ի սահմաններում Նևսկի պողոտայի թիվ 55 տան մերձակայքում։ Պարբերականը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել. տեսանկարահանող սարքերի ֆիքսած կադրերում երևում է, որ BMW Х6 մայթի վրա է բարձրացել մեծ արագությամբ և կարողացել է արգելակել միայն մի քանի մետր անցնելուց և ճանապարհ վերադառնալուց հետո։
Միջադեպի հետևանքով մահացել է Մոսկվայի 35-ամյա բնակչուհի և ԱՄՆ 40-ամյա քաղաքացի։ Երեք հոգի ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։
Հայտնի է դարձել, որ նրանց վրաերթի ենթարկած անձն ադրբեջանցի Մուրադ Կասիմովն է։ Որոշ տվյալների համաձայն` նա գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Միջոցառումներ են անցկացվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։