Արիանա Քաոլին հիշեցրեց մոռացված «ասմունքողի» մասին

Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանա Քաոլին տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ասմունքում է:
Sputnik

Գրոսմայստերի կինը փաստորեն աչքի է ընկնում նաև կատակասեր լինելով: Արիանան տեսանյութի տակ թողել է կարճ մակագրություն՝ ասմունքող Լիանա Զուրաբյան, հավանաբար հիշեցնելով նախանցած տարի հայտնի դարձած միջադեպի հերոսուհու մասին, որը տհաճ իրավիճակի մեջ էր հայտնվել ավտոմեքենայի շահագործման տեխնիկական զննության կտրոն չունենալու պատճառով: