Հարյուր մեկ տարի առաջ այս օրը Էստոնիան հռչակել է իր անկախությունը

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Ազգային տոնի առիթով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։

Հիշեցնենք, որ Ռուսական կայսրության փլուզումից հետո, 1918 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան հռչակեց իր անկախությունը, որը Խորհրդային Ռուսաստանն ընդունեց 1920 թվականին՝ փետրվարի 2-ին կնքված խաղաղության պայմանագրով: 1921 թ.-ի սեպտեմբերի 22-ին Էստոնիան դարձավ նաև Ազգերի լիգայի անդամ: