Մոգիլև թիմին սատարելու էր եկել նաև դեսպանը։
Երևանում փետրվարի 23-ին մեկնարկել է Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը։ Մրցումներին կմասնակցի 4 թիմ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Փետրվարի 25-ին Հայաստանի թիմը կխաղա բելառուսների հետ, իսկ մրցաշարի վերջին օրը` փետրվարի 26-ին մերոնք ուժերը կչափեն ռուսական «Արսենալի» հետ։
Հատկանշական է, որ ԵԱՏՄ գավաթի թիմերում կարող են խաղալ մասնակից երկրների բասկետբոլիստներ, օտարերկրացի չհամարվելով։ Այսինքն ռուսները, ղազախներն ու բելառուսները Հայաստանում լեգիոներներ չեն համարվում։ Նույնը վերաբերում է նաև հայ բասկետբոլիստներին, որոնք հանդես են գալիս վերոնշյալ թիմերի կազմում։