Խոզի և տավարի միսն էժանանում է, ի՞նչ սպառնալիք է թաքնված. «Ժամանակ»

Թերթը հետևել է մսի շուկայի վայրիվերումներին և պարզել, թե ինչն է էժանացման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

Վարկերով ու առանց նախարարի. ի՞նչ է սպասում հայ գյուղացուն այս տարի

«Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում: Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունն արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը: