Ողբերգական դեպք Ստեփանավանում. տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին

Տանտիրուհին կախված է եղել տանիքի փայտյա հենակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լոռում մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ` փետրվարի 22-ին, ժամը 15:15-ի սահմանում ոստիկանության Ստեփանավանի բաժինն ահազանգ է ստացել, որ Սայաթ–Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում:

Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի արտաքին զննությամբ, պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսի հետք, մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: