Սեր հայկական ձևով, կամ ինչպես նվաճել աղջկա սիրտը և ողջ մնալ

Մենք` ժամանակակից հայերս, ազատ հանդիպում ենք, սիրահարվում, ամուսնանում, ամուսնալուծվում... Եվ ի՞նչ։ Այո, այդպես էլ է պատահում։ Մի խոսքով` ապրում ենք մեր անձնական նախապատվությունների համաձայն։ Միաժամանակ, մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց համար հասարակությունում արմատացած «չգրված օրենքները» և յուրահատուկ հասկացությունները իսկական գլխացավանք ենք դառնում։
Sputnik

Վահրամը 26 տարեկան է, ապրում է Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում։ Ունի տուն, մեքենա, աշխատանք... Աշխատավարձն այդքան բարձր չէ, փոխարենը կայուն եկամուտ ունի։ Նա հարսնացու է փնտրում, բայց բախվել է մի խնդրի։

Արտասովոր «զգեստով» հարսնացուն ապշեցրել է փեսային հարսանիքից առաջ. տեսանյութ

Վահրամն առաջադեմ հայացքներ ունի։ Ոչ, դա բոլորովին չի նշանակում, որ նա պատրաստվում է ոտնահարել բավական պահպանողական քաղաքի ավանդույթները։ Հարցն այլ է...

«Վերջերս մի աղջկա էի հավանել... Ճիշտն ասած` շատ է դուր եկել։ Փորձեցի ծանոթանալ հետը, մի քանի անգամ ուղեկցեցի աշխատանքի, բայց ոչ մի որոշակի պայմանավորվածություն չի եղել։ Մի քանի շաբաթ անց ինձ մոտեցավ 35 տարեկան մի տղա և առաջարկեց գնալ խոսելու։ Ես ընկերոջս հետ էի, մենք մեր մեքենայով գնացինք նրա հետևից», – պատմում է երիտասարդը։

Անծանոթի գրասենյակում պարզվել է, որ նա այդ աղջկա զարմիկն է։ Խոսակցությունը երկար է տևել, երբեմն նույնիսկ ագրեսիվ երանգ է ստացել։

«Ինձ արգելեցին հանդիպել նրա հետ, իբր մտքովդ չանցնի արատավորել քրոջս անունը։ Ի՞նչ է նշանակում «արատավորել անունը»։ Ոչ, ես, իհարկե, կարող եմ ծնողներիս հետ գնալ նրանց տուն խնամախոսության, բայց չէ որ մենք մեծ մարդիկ ենք։ Չի կարելի՞ գոնե մի քիչ շփվել։ Ինչպե՞ս ես կարող եմ խնդրել նրա ձեռքը, եթե համոզված չեմ, որ ինձ չեն մերժի», – բողոքում է մեր զրուցակիցը։

Չնայած նրան, որ աղջիկն արտաքուստ շատ դուր է գալիս Վահրամին, բայց նա պատրաստ չէ կյանքը կապել մի մարդու հետ, որին բոլորովին չի ճանաչում։

«Դըմփ–դըմփ–հու». Նիկոլ Փաշինյանը հարսանիքին պարում է «Դուխով» երգի ներքո. տեսանյութ

«Հաշվի առնելով այստեղի մտածելակերպը` դու քեզ դուր եկած մարդու հետ անմիջականորեն շփվելու փոխարեն պետք է հարցուփորձ անես ծանոթներիդ։ Իսկ մեր քաղաքը փոքր է, տարբեր բամբասանքներ ենք պտտվում։ Ես, բնականաբար, նույնպես հարցուփորձ եմ արել, բայց հանդիպել եմ բավական հակասական տեղեկությունների», – խոստովանում է տղան։

Թեև աղջկա մասին տարբեր բաներ են խոսում, բայց Վահրամը հասկանում է, որ գեղեցիկ աղջիկները շատ նախանձողներ են ունենում։ Ահա թե ինչու է նա ուզում անձամբ շփվել աղջկա հետ, նախքան լուրջ քայլի գնալը։

Նման պատմություն է տեղի ունեցել նաև մեկ այլ ծանոթ գյումրեցու ` Ալեքսի հետ։ Ի տարբերություն Վահրամի, նա դեռ ուսանող է։ Պատանին հանդիպել է աղջկան և իսկույն սիրահարվել։ Պետք է ասել, որ աղջիկն էլ նրան է հավանել։

Այստեղ երիտասարդի ճանապարհին կանգնել է աղջկա մորեղբայրը (նա եղբայր չունի)։ Պահանջները նույնն են։

«Ես երևի դուր էի եկել նրանց. քեռին հասկացնել տվեց, որ ես կարող եմ խնդրել աղջկա ձեռքը։ Այդպես էլ ասաց. «Մեր դռները բաց են քեզ համար»։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց տրամաբանությունը։ Չէ՞ որ ես ընդամենը 20 տարեկան եմ, դեռ սովորում եմ, աշխատանք չունեմ։ Այլ հարց է, եթե մենք որոշ ժամանակ հանդիպեինք (առավել ևս, որ աղջիկը համաձայն է)։ Առաջին հերթին, կհասկանայինք` ուզո՞ւմ ենք միասին լինել, թե՞ ոչ։ Երկրորդ՝ ես այդ ընթացքում կավարտեի բուհը, աշխատանք կգտնեի, որպեսզի պահեի ընտանիքս», – մտածում է Ալեքսը։

Հարսացուն հարսանիքի օրը ֆոտոսեսիա է արել փեսացուի գերեզմանի մոտ. հոգեցունց լուսանկարներ

Երիտասարդի արդարացի դատողություններին ի պատասխան աղջկա քեռին «երկաթյա» հակափաստարկ է բերել. «Միայն այդպես դու կարող ես ապացուցել, որ հարգում ես օջախը»։

Արդյունքում տղան անդրդվելի է մնացել. թեև նա համակրում է աղջկան, բայց չի պատրաստվում այս տարիքում ընտանիք կազմել։

Աստված է երիտասարդներին պատվիրել սիրել, բայց ահա թույլ չեն տալիս։ Ասում են` ամուսնացիր։ Ցավալի է, բայց դա էլ բացատրություն ունի։

Փակ օղակ

Հայ հասարակության որոշ շերտերում դեռ արդիական է աղջիկներին «մաքուրների» և «ոչ մաքուրների» բաժանելը։ Հիմա ամեն ինչի մասին հերթով։

Պատկերացրեք, որ աղջիկը հանդիպում է մի տղայի հետ, նրանք միասին գնում են կինո, սրճարան, երեկոյան տղան տուն է ուղեկցում նրան։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ նրանք չեն կարող միասին լինել, նրանք բաժանվում են։ Նման անհաջող փորձը շրջապատի կողմից ոչ մի կերպ չի անդրադառնում տղամարդու հանդեպ վերաբերմունքի վրա, իսկ ահա աղջկա հեղինակությանը վնաս է հասցվում։

Չեք հավատո՞ւմ։ Իզուր։ Անձամբ ես գիտեմ շատ մարդկանց, որոնք նման հարսնացուից հաստատ կհրաժարվեին, ընդ որում, նրան կփնովեին ոչ միայն պոտենցիալ փեսացուները, այլ նաև նրանց ծնողները։

Անվախ զույգը հարսանիք է արել 120 մետր բարձրության վրա. տեսանյութ

Հիմա պատկերացրեք, որ որոշ ժամանակ անց աղջկան հաջողվում է ծանոթանալ մեկ այլ տղամարդու հետ, ում հետ նա կրկին փորձում է հարաբերություններ կառուցել։ Հարևաններն ուշադիր հետևում են, թե ինչպես են աղջկան տուն ուղեկցում արդեն ուրիշ ավտոմեքենայով։ Օ՜, սարսափ։ Աստված մի արասցե, եթե այս անգամ էլ ոչինչ չստացվի։

Եվ եթե այս ամենին ավելացնել, այսպես ասած, անազնիվ երիտասարդների պահվածքը, որոնք աղջկանից բաժանվելուց հետո յուրաքանչյուր անկյունում պատմում են նրա հետ իրենց հարաբերությունների մանրամասները, հաճախ խիստ չափազանցնում են մտերմության աստիճանը, ապա հասկանալի է, թե ինչու են երիտասարդ աղջիկների հայրերը, եղբայրները և հորեղբայրներն այդպիսի նախանձախնդրությամբ հետևում նրանց և փորձում պաշտպանել։

Հայ «ասպետներ»

Հիմա ամենագլխավորի մասին. ի՞նչ անել, եթե դուր է եկել անծանոթ մի աղջիկ։ Ցանկացած առաջադեմ երկրի բնակիչ ուսերը կթոթվի և կմտածի. «Ինչպիսի հիմար հարց։ Ինչպե՞ս թե ինչ անել։ Իհարկե, փորձել ծանոթանալ նրա հետ»։ Իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։

Գևորգ ջան, մեր երախտիքը քեզ, ցավդ տանեմ. Հայաստանում անսովոր հարսանիք է կայացել. տեսանյութ

«Եթե քեզ դուր է եկել մի աղջիկ, դու չես կարող ուղղակի մոտենալ նրան, այսինքն՝ կարող ես, բայց գաղափարով դու սխալ կլինես», – հարցի նրբությունը բացատրում է ինձ Ալեքսը։

Նրա խոսքով` քայլ անելուց առաջ սկզբից պետք է իմանալ, թե ում է դուր գալիս այդ աղջիկը, էլ ով է ուզում մոտենալ նրան։

«Եթե նա քեզանից բացի ուրիշ երկրպագու ունի, պետք է սկզբից հանդիպել նրա կամ նրանց հետ, պարզել՝ ով առաջինն իրավունք ունի մոտենալ նրան», - պատմում է տղան։

Ի՞նչ տեղի կունենա, եթե այդպես չանես։ Պարզվում է, դա հղի է վատ հետևանքներով։

- Թեմա է առաջանում (հարաբերությունները պարզելու համար՝ խմբ․)։ Դու պետք է պատասխան տաս գործողություններիդ համար։

- Եվ այդ դեպքում ի՞նչ։

- Դե, կամ մի կերպ կլուծես հարցը, կամ ծեծկռտուք կլինի՝ նայած, թե ում հետ գործ ունես։

Ստացվում է, որ այսպես ասած «ուզողները» շատ երկար ժամանակ կարող են պարզել հարաբերությունները՝ հասնելով աղջկան մոտենալու իրավունքին, իսկ աղջիկն այդ ժամանակ կարող է նույնիսկ չիմանալ, թե ինչ է տեղի ունենում։

- Մայրաքաղաքում նույնպե՞ս այդպես է (Ալեքսը որոշ ժամանակ ապրել է Երևանում)։

Հարսանիքը հետաձգում են տուն չունենալու պատճառով. «քրջի շուկան»՝ ներսից. լուսանկարներ

- Իհարկե, դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչքան նման միջադեպեր են եղել միայն մեր բուհում։ Եվ ամենածիծաղելին այն է, որ աղջիկը նույնիսկ տեղյակ չէ, որ նրա համար նման «պայքար» է ընթանում։ Անձամբ ես երբեք չեմ հասկացել այդ սովորույթը, չէ որ ստացվում է, որ դու երկար ժամանակ պայքարում ես աղջկա համար, որին, հնարավոր է, բացարձակապես չես հետաքրքրում, - ասում է Ալեքսը։

Նա խոստովանում է, որ այդ չգրված կանոններում տրամաբանությունը բացակայում է, առավել ևս, որ հաճախ խաղից դուրս են մնում այն տղաները, որոնք վիճաբանությունների «մեղավորին» դուր գալու ավելի շատ շանսեր ունեն։ Ափսոս, որ աղջիկն այդ մասին այդպես էլ չի իմանում․․․

«Անձամբ ես ճանաչում եմ տղայի, որը կես տարի ում հետ ասես «պատերազմել» է (աղջիկը շատ գեղեցիկ էր, ուստի բազմաթիվ երկրպագուներ ուներ), բայց արդյունքում աղջիկը չուզեց շփվել նրա հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ էր հիասթափությունը։

Այո, մեր տղաների համար հեշտ չէ, բայց ո՞վ է ստիպում նրանց այդպես բարդացնել իրենց կյանքը։ Վստահ եմ, որ նրանցից շատերը նման «խաղը» անիմաստ են համարում, բայց ստիպված են հետևել ընդունված կանոններին։ Համակարգը փոխելը, ինչպես բոլորս հիանալի գիտենք, շատ բարդ է, մտածելակերպը՝ նույնպես։ Ահա և երիտասարդները ստիպված են կամա-ակամա միջնադարյան ասպետներ խաղալ, որոնք պայքարում են իրենց սրտի տիրուհու համար։