Սահմռկեցուցիչ պատմություն․ մայրը զվարճացել է ակումբում՝ մահվան հասցնելով 3 տարեկան աղջկան

Սարսափելի պատմությունը տեղի է ունեցել Կիրովում։ Երիտասարդ մայրը երեք տարեկան երեխային մեկ շաբաթ թողել է փակ բնակարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Իրավապահ մարմինները ձերբակալել են երիտասարդ կնոջը, որը երեք տարեկան երեխային գիտակցաբար թողել է փակ բնակարանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Սարսափելի դեպք. տատը թոռանն այրել է վառարանում. տեսանյութ

Կիրովում բնակվող 21-ամյա Մարիան, որը մենակ է դաստիարակում փոքրիկին, որոշել է լավ ժամանակ անցկացնել և մոտ մեկ շաբաթ, առանց տուն գալու, զվարճացել է ակումբներում։ Սառնարյուն մայրը փոքրիկին թողել է փակ բնակարանում՝ փակելով ջրի կափույրները և իր հետ տանելով ամբողջ ուտելիքը։

Երեխային մահացած գտնելու օրը Մարիան Instagram-ում գրառում է արել` ծննդյան կապակցությամբ շնորհավորելով դստերը։ Փոքրիկին անվանել է «կյանք, հրեշտակ» և մաղթել, որ նա առողջ ու երջանիկ լինի։

Փոքրիկի անշունչ մարմինը գտել է տատիկը, որը եկել է թոռնիկին շնորհավորելու։

«Ինձ համար սա շոկ է։ Ես չեմ կարող բացատրել իմ աղջկա արածը։ Անհնար է բացատրել, աններելի մեղք է», - 360 հեռուստաընկերության հետ զրույցում ասել է տատիկը։

Մարիային մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի ՔՕ 105 հոդվածի 2 մասով (հատուկ դաժանությամբ մանկահասակ երեխայի սպանություն)։ Նրան սպառնում է 8-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։