Քլոե Քարդաշյանն անհավանական հուզիչ գրառում է արել փեսացուի դավաճանության մասին

Թրիստան Թոմպսոնը դավաճանել է Քլոեին Քայլի Ջեների լավագույն ընկերուհու՝ 21-ամյա Ժորդին Վուդսի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ 34-ամյա Քլոե Քարդաշյանը,

​էմոցիոնալ գրառում է հրապարակել իր փեսացուի` 27-ամյա Թրիստան Թոմպսոնի դավաճանության վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոմպսոնը դավաճանել էր Քլոեին Քայլի Ջեների լավագույն ընկերուհու՝ 21-ամյա Ժորդին Վուդսի հետ․ նրանց բռնացրել էին համբուրվելիս։ Ինսայդերների խոսքով՝ Քայլին շատ վրդովված է, դուրս է արել ընկերուհուն իր տնից, ինչպես նաև նվազեցրել Kylie Cosmetics-ի նրա անվանական մատիտի և շրթներկի գինը։

Սա Թրիստանի առաջին դավաճանությունը չէ, սակայն այս անգամ Քլոեն ներելու մտադրություն չունի։ Նա Instagram-ից ջնջել է փեսացուի հետ նկարները։

«Ավելի ցավոտ է, եթե քեզ խոցում է մարդը, որին դու պատմել ես ապրած ցավի մասին։ Ինչ-որ մեկը պետք է լսի դա։ Այդ դավաճանությունը քո օրհնությունն էր։ Եթե նրանք հարցնեն քեզ իմ մասին, ասա նրանց․ «Նա միակ մարդն էր, որն իսկապես սիրել է ինձ, իսկ ես կոտրեցի նրա սիրտը»», - գրել է Քլոեն։

Պարբերականների համաձայն` նրա ասածը հասցեագրված է Թրիստանին․ ապրիլին, երբ ծնվել է նրանց դուստր Թրուն, Քլոեն անհավատարիմ փեսացուին ուղղվելու շանս է տվել։ Բայց իրավիճակը կրկնվել է։

Եթե հավատանք լուրերին, Թրիստանը Քլոեին միշտ է դավաճանել։

«Նրա շրջապատում դա նորմալ է։ Նրանք բոլորը դավաճանում են իրենց կանանց ու ընկերուհիներին և լուրջ չեն վերաբերվում դրան», - ասել է բասկետբոլիստին ճանաչողներից մեկը։

Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, երբ Քլոեի բախտը չի բերում սիրո հարցում․ 2009-2016թթ-ին նա ամուսնացած է եղել բասկետբոլիստ Լամեր Օդոմի հետ․ նրանք ամուսնալուծվել են Օդոմի դավաճանությունների և թմրանյութերի պատճառով։