Լոռու մարզում թալանել են դպրոցի փոխտնօրենին և դռան վրա «թումանյանական» գրություն թողել

Մինչ ոստիկանների ժամանելը, գրությունը պատռել են ինչ-որ անձինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լոռու մարզում թալանել են Աքորի գյուղի դպրոցի Տատյանա Պողոսյանի բնակարանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աշտարակում թալանել են վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը

Փետրվարի 21-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Տատյանա Պողոսյանը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ժամը 08։40-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել տուն, ննջասենյակում տակնուվրա արել ամեն ինչ և պահարանի տարբեր դարակներից հափշտակել ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար։

Գողերը դպրոցի փոխտնօրենի բնակարանի դռան վրա թողել են երկտող «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։

Մինչ ոստիկանների գալը, այդ գրությունը պատռել են ինչ-որ անձինք։

Փոխտնօրենը կրել է մոտ 1 մլն 20 հազար դրամի նյութական վնաս։