ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Սելինա Դողանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամ դառնալու համար։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Աշխատելու եմ Շիշլիի բազմամշակույթ ու բազմագույն բնույթն արտացոլել քաղաքականության մեջ և քաղաքականությունից հեռու մնացած հատվածի ձայնը դառնալ»,– գրել է նա։
Դողանը նշել է, որ ժամանակն է աշխատել «մաքուր քաղաքականություն» կարգախոսով:
Նա շեշտել է, որ իր կյանքի զգալի մասն անցել է Շիշլիում։