Հայերը հսկայական դեր են խաղացել Ռուսաստանի Զինված ուժերի կայացման մեջ. դեսպան Կոպիրկին

Կոպիրկինը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների մասին` նշելով, որ դրանք երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության երաշխիքն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայերը հսկայական դեր են խաղացել ռուսական Զինված ուժերի կայացման մեջ։ Հայրենիքի պաշտպանի օրը «Մայր Հայաստան» հուշարձանի դիմաց՝ Անմար կրակի մոտ, ծաղիկներ դնելու արարողության ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայերը հսկայական դեր են խաղացել Ռուսաստանի Զինված ուժերի կայացման մեջ. դեսպան Կոպիրկին

«Ռուսական զինված ուժերի պատմությունն անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ։ Հայերը հսկայական դեր են խաղացել ռուսական ԶՈՒ կայացման մեջ, ռուսական խորհրդային զորքի փառավոր հաղթանակներում, որոնցով նշանավորվել է մեր Զինված ուժերի ամբողջ պատմությունը», - ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այսօր Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցությունը երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության երաշխիքն է։

Հայերը հսկայական դեր են խաղացել Ռուսաստանի Զինված ուժերի կայացման մեջ. դեսպան Կոպիրկին

Հայաստանում գործում է ռուսական 102-րդ ռազմակայանը, ռուս սահմանապահները մասնակցում են հայկական սահմանի հսկողությանը, և դա, Կոպիրկինի խոսքով, ՌԴ–ի շատ կարևոր ավանդն է Հայաստանի անվտանգության մեջ։

«Դա մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների այն մարտական եղբայրության արտացոլումն է, որոնցով բնութագրվում է մեր բազմադարյա փոխհարաբերությունների պատմությունը», - ասաց նա։

Հայրենիքի պաշտպանի օրն ամեն տարի նշվում է փետրվարի 23-ին։ Առաջին անգամ նշել են Ռուսաստանի քաղաքացիները 1919թ-ին․ այդ ժամանակ Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեն առաջարկել էր փետրվարի 23-ին նշել Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը։ Հայաստանում այս օրը պաշտոնապես չի նշվում։