Երեխաները մասնակցում են լծասահնակով շների մրցարշավին․ տեսանյութ

Կամչատկայում նույնիսկ երեխաներն են կարողանում կառավարել շներով լծված սահնակները։ Այստեղ շատ տարածված են «Դյուլին» մրցարշավները, որոնց մասնակցելու համար երեխաները Կամչատկա են գալիս Ռուսաստանի տարբեր անկյուններից։
Sputnik

Ամենափոքր մարզիկները 7 տարեկան են, նրանք վարում են երկու շներով լծասահնակը, մրցուղու երկարությունը 3 կմ է։ Ավելի մեծ երեխաները սահում են չորս շների հետ։ Նրանց համար մրցուղին 5կմ է։ Լծասահնակը կարող է մինչև 27 կմ/ժ արագությամբ սահել։ Երեխաները լրջորեն են պատրաստվում մրցումներին։