ՌԱԴԻՈ

Մակունց. «Նախարարների հետ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի»

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է լսել նախարարներին։ Այսօր խորհրդարան է գնացել Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Sputnik
Մակունց. «Նախարարների հետ հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի»

«Այս հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի, որովհետև շատ հարցեր քննարկեցինք, որոնք, կարծում ենք, կարևոր է նաև, որպեսզի հանրությունը իմանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը:

Մակունցը տեղեկացրել է,որ Հակոբ Արշակյանի հետ անդրադարձել են այն քայլերին և ուղիներին,որոնք հնարավորություն կտան բարձր տեխնոլոգիաների միջոցով զարգացնել տնտեսությունը։Պատգամավորները խոսել են վիճակագրությունից , ոլորտում ներդրումներից և հարկային մուտքերից ։

Արդեն հայտնի է, որ առաջիկայում Ազգային Ժողով կգա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։