«Կուզենայի` այստեղ լինեիր». Քարդաշյանի և հոր լուսանկարը լացացրել է բաժանորդներին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին հոր լուսանկարն է ցույց տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հուզիչ լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։ Այնտեղ նա պատկերված է  իր հոր` փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ։

«Շնորհավոր ծնունդդ, պապա։ Այստեղ 16 տարեկան է, ու սա այն պահն է, երբ հայրս անակնկալ էր արել ինձ ու առաջին մեքենաս էր նվիրել։ Ինչքան կուզենայի` այստեղ լինեիր։ Այնքան վատ է։ Մենք շատ ավելի շատ հիշողություններ կարող էինք ունենալ։ Մենք բոլորս կարոտում ենք քեզ ու տոնում ենք այսօր». – գրել է Քարդաշյանը։

Լուսանկարը հուզել է բաժանորդներին ու մի երկու ժամվա ընթացքում գրեթե երկու միլիոն «հավանություն» ու բազում մեկնաբանություններ է ստացել։

Քիմբերլիի հայրը (Քիմի ամբողջական անունը) փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, ծագումով հայ, որի նախնիները Կարս քաղաքից Կալիֆոռնիա են տեղափոխվել 19-րդ դարում։