Տեսակամուրջ. «Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Տիտովը Դավոսում»

Փետրվարի 25-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամուրջ կկայանա՝ ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովի մասնակցությամբ:
Sputnik

Հունվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավոսյան Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին Բորիս Տիտովի հետ քննարկել է Հայաստան նոր ռուսական ներդրումներ ներգրավելու և հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:

Կհայտնվե՞ն արդյոք նոր ներդրողներ և ընկերություններ Հայաստանում: Հետաքրքրվու՞մ է ռուսաստանցի տնտեսական օմբուդսմենը Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ճակատագրով: Այս և այլ հարցերի մասին կխոսվի տեսակապի ընթացքում։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: