ՀՀ իրավապահների կողմից մոտ 3 տարի հետախուզման մեջ գտնվող քաղաքացին հայտնաբերվեց Թբիլիսիում

Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ իրավապահների կողմից գրեթե 3 տարի հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց Վրաստանի մայրաքաղաքում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 21-ին, ժամը 16.20-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երևան է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 35-ամյա Արթուր Ֆ.-ն։

Նա 2016թ. մարտի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով։