Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ

Օրվա ընթացքում բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ հնչեցին, սակայն հիմնականը մեկն էր՝ խաղաղություն ու կայունություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր՝ փետրվարի 22-ին Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում «Հայրենիքի պաշտպանի» օրը նշեցին Հայաստանում ծառայող ռուսաստանցի զինվորականները:

Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմակերպած տոնական միջոցառմանը ներկա էին նաև  սահմանապահ ջոկատի և Գյումրու կայազորի զինվորները:

Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ

Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Հայաստանում 102-րդ ռազմական բազայի  հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը:

«Ամեն տարի  փետրվարի 23-ին  ՌԴ-ում  նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Այս  օրը  մեծարվում են Մեծ Հայրենականի վետերանները: Պատերազմ, որի հաղթական ակունքներում նաև հայերն են, ովքեր ցույց տվեցին հոգու արիությունն ու զինվորական կամքը: Այս օրը ոչ միայն մեծարվում են վետերանները, այլ նաև նրանք, ովքեր այս պահին ծառայում են բանակում: Օրը վաղուց արդեն ամենահարգված տոների շարքում է: Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն պարտք  է, այլ կյանքի նպատակ: Շնորհավորում եմ նաև Միացյալ խմբավորման զորքերի  զինվորներին, ովքեր պատվով են շարունակում իրենց պապերի հաղթական ուղին »,-շնորհավորելով բոլորին տոնի առթիվ նշեց 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը:

Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ

Օրվա ընթացքում բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ հնչեցին, սակայն հիմնականը մեկն էր՝ խաղաղություն ու կայունություն: «Շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրը, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն ինչ է զինվորական ծառայությունն ու նվիրված են այդ գործին մինչև  վերջ: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պարտական իր հայրենիքի նկատմամբ, իսկ այդ պարտականությունն ավելի ուժեղ է նրանց մոտ ովքեր կրում են զինվորական համազգեստ: Հայրենիքի պաշտպանի օրը մենք ակամա նաև անդրադառնում ենք այն մարդկանց, ում շնորհիվ մենք ու սերունդներն ունեն խաղաղ երկինք: Շնորհավորում եմ ինչպես վետերաններին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հիմա զինվորական ծառայության մեջ են»,- նշեց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ

Տոնի առթիվ Հայաստանում ծառայության մեջ գտնվող ռուս զինվորականներին շնորհավորական ուղերձներ էին հղել նաև ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև հայ-ռուսական Միացյալ խմբավորման զորքերի  հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ