Հայաստանի որոշ հիվանդանոցները կկահավորվեն բանտարկյալներին ընդունելու համար

Պատժիչ համակարգի բժշկական ծառայությունը կանցնի ՀՀ արդարադատության նախարարության ուղիղ ենթակայության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի մի շարք քաղաքային հիվանդանոցներում բանտարկյալների համար մահճակալներ կհատկացվեն։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Հայաստանում նոր շենքեր կկառուցեն կալանավայրերի համար. նախարար

Մասնավորապես, կառավարության որոշման համաձայն, այդ տեղերը կհատկացվեն Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ բուժկենտրոններում։

Նախարարը նշեց, որ այդ հիվանդանոցները համապատասխան ձևով կկահավորվեն, մասնավորապես, պատուհանների վրա ճաղեր կտեղադրվեն։

Զեյնալյանի կարծիքով, բժշկական ծառայությունը պետք է դուրս բերվի քրեակատարողական հիմնարկի ղեկավարության անմիջական ենթակայությունից։

«Կառավարության որոշմամբ այն կանցնի արդարադատության նախարարության անմիջական կառավարման տակ։ Այդ համակարգի աշխատատեղերի շուրջ 30% թափուր են։ Դրանք բուժաշխատողներին չեն գրավում։ Հենց այդ պատճառով էլ մենք պետք է այստեղ բարձրացնենք սոցապահովման մակարդակը», – նշեց արդարադատության նախարարը։

Նա ավելացրեց, որ կադրերի պակաս է զգացվում նաև բանտերում։ Դեպքեր են լինում, երբ մի աշխատակիցը 7 մարդու գործ է կատարում։