ՌԱԴԻՈ

Հարությունով. «Զորավարժությունները ճնշման տարբերակ են Հայաստանի և Ռուսաստանի վրա»

Անմիջապես Հայաստանի հարևանությամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացվում։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովն ուղղակի սպառնալիք չի տեսնում։
Sputnik
Հարությունով. «Զորավարժությունները ճնշման տարբերակ են Հայաստանի և Ռուսաստանի վրա»

Հարությունովի խոսքով` Թուրքիան վաղուց է վարում մի քաղաքականություն, որը միտված է հնարավորինս շատ ռազմական դաշնակիցներ ունենալուն, սակայն բացառել պետք չէ աշխարհաքաղաքական ենթատեքստը։

«Թուրքիան Ռուսաստանի հետ բարդ առևտրի մեջ է Սիրիայի վերաբերյալ։ Երբ իրավիճակն այստեղ լարվում է, Թուրքիան որոշակի լարվածություն է մտցնում Կովկասյան տարածաշրջանում, ինչպես եղավ Ապրիլյանի ժամանակ։Այս զորավարժությունները, այդ առումով,կարելի է ճնշման մի տարբերակ համարել թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի վրա»,–ասում է Հարությունովը։

Կարսում Թուրքիայի ԶՈՒ-ի 9-րդ բանակային կորպուսի հրամանատարությամբ անցկացվում են Ձմեռ-2019» միջազգային զորավարժությունները։

15 երկիր, այդ թվում Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Քաթարը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան, 251 զինծառայողների են ուղարկել Թուրքիա` վերջին տարիներին անցկացվող խոշորագույն զորավարժություններին մասնակցելու համար։Զորավարժությունները կավարտվեն այսօր։