Դպրոցական պայուսակները երկու անգամ թեթև կլինեն. նախարար

Արայիկ Հարությունյանը դպրոցականների ճամփան հեշտացնելու լուրը հայտնել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար»,– գրել է նա:

Նախարարն ընդգծել է նաև` մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար: